Ակտիվ տուն
From Wikipedia, the free encyclopedia
Ակտիվ տուն (անգլ.՝ active house, energy plus house), ինչպես նաև դրական էներգետիկ հաշվեկշիռ ունեցող տուն, ստանդարտ տուն «էներգիա +» իրենից ներկայացնում է շենք, որն արտադրում է ավելի շատ էներգիա, ավելի քան բավարար քանակով։ Էներգիայի ընդհանուր տարեկան սպառումը բացասական է՝ ի տարբերություն ցածր էներգիա սպառող տների[1]։
Ակտիվ տան հիմնային պարամետրերը Պասիվ տան ինստիտուտի (Գերմանիա) և Smart House «Խելացի տուն» մշակած տեխնոլոգիաների լուծումների համադրությունն է։ Դրա շնորհիվ հնարավոր է ստեղծել մի տուն, որը ոչ միայն քիչ էներգիա է ծախսում, այլ նաև գրագետ տնօրինում է ավելորդ էներգիան[2]։
Երկրորդ կարևոր տեսանկյունը տանը բարենպաստ միկրոկլիմայի ստեղծումն է` պատշաճ օդափոխություն, ջերմաստիճանի պահպանում և այլն։