Ակնաշարժ նյարդ
From Wikipedia, the free encyclopedia
Ակնաշարժ նյարդ (լատին․՝ nervus oculomotorius), մարդու և այլ ողնաշարավորների մոտ գանգուղեղային նյարդերից 3-րդ զույգն է։ Այն շարժական (մոտոր) նյարդ է․ ներառում է մինչև մկաններ հասնող մարմնական-շարժիչ (սոմատոմոտոր) նյարդաթելեր և վեգետատիվ պարասիմպաթիկ ընդերային-շարժիչ (վիսցերոմոտոր) նյարդաթելեր [2] [3]։ Այն նյարդավորում է ակնաշարժ մկանների զգալի մասը (բացառությամբ աչքի վերին թեք և կողմնային ուղիղ մկանների), ինչի շնորհիվ էլ ստացել է իր անվանումը[4], ինչպես նաև նյարդավորում է վերին կոպը բարձրացնող մկանը (լատին․՝ musculus levator palpebrae superioris), բիբը նեղացնող մկանը (լատին․՝ musculus sphincter pupillae) և թարթչային մկանը (լատին․՝ musculus ciliaris) [5]։ Ակնաշարժ նյարդը նաև հանդիսանում է տեսողության կայունացման բարդ համակարգի բաղկացուցիչ մասերից մեկը (օպտիկոկինետիկ նիստագմ և անդաստակաակնային (վեստիբուլոօկուլյար) ռեֆլեքս ) [6]։ Նյարդի վնասման դեպքում առաջանում է վերոնշյալ ֆունկցիաների խանգարում։
Ակնաշարժ նյարդ | |
---|---|
Ակնաշարժ նյարդը, նրա ճյուղերը և կապը ԿՆՀ-ի հետ | |
Brain human normal inferior view with labels uk.svg Մարդու գլխուղեղի տեսքը ներքևից՝ գանգուղեղային նյարդերի նշումով | |
Լատիներեն անվանում | Nervus oculomotorius |
Ենթադաս | Գլխուղեղային նյարդեր[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Գրանցամատյաններ | |
MeSH | D009802 |