Ակաբայի ծովածոց
From Wikipedia, the free encyclopedia
Ակաբայի ծովածոց (արաբ․՝ خليج العقبة, եբրայերեն՝ מפרץ אילת), ծովածոց Կարմիր ծովի հյուսիսում, որ Սինայի թերակղզին առանձնացնում է Արաբականից։ Մակերեսը կազմում է 239 կմ²։
Ակաբայի ծովածոց | |
---|---|
Տեսակ | ծոց |
Երկիր | Եգիպտոս, Իսրայել, Հորդանան և Սաուդյան Արաբիա |
Լայնություն | 26 կմ |
Խորություն | 1850 մետր |
Մակերես | 239 կմ² |
Կազմված է | Marsa el-Marakh? |
Մասն է | Կարմիր ծով |
Ավազանի երկիր | Եգիպտոս, Պաղեստին, Հորդանան և Սաուդյան Արաբիա |
Ծովածոցն ունի երկարավուն ձև. երկարությունը 175 կմ է, լայնությունը՝ 29 կմ։ Աշխարհագրական առումով այն կազմում է Արևելաաֆրիկյան մեծ բեկվածքի մասը։ Ծովածոցը Կարմիր ծովին միացված է Տիրան նեղուցով, որտեղ գտնվում են մի շարք փոքր կղզիներ։ Ծովածոցի արևմտյան ափը (Սինայի թերակղզին) պատկանում է Եգիպտոսին, արևելյան ափը՝ Սաուդյան Արաբիային։
Ծոցի հյուսիսային ծայրամասում ափի մի փոքր մասը պատկանում է Իսրայելին և Հորդանանին. այնտեղ գտնվում են իսրայելական Էյլաթ նավահանգիստը (այդ պատճառով Իսրայելում տարածված է Էյլաթի ծովածոց անունը, եբրայերեն՝ מפרץ אילת) և Հորդանանի Ակաբա նավահանգիստը, որի անունը կրում է ծովածոցը։ Հորդանանի համար այն երկրի միակ ելքն է դեպի ծով, Իսրայելի համար՝ Կարմիր ծով մուտքի հնարավորությունը։ Վերջին տարիներին Ակաբա-Էյլաթ շրջանը ձեռք է բերել առողջարանային տարածքի կարևորություն։ Դրա հարևանությամբ գտնվում է Եգիպտոսի տարածքում տեղակայված Տաբա հանգստավայրը՝ եգիպտական ռիվիերայի սկիզբը։ Ծովածոցի հյուսիսային մասում միանգամից կարելի է տեսնել չորս պետության տարածքներ։
Զբոսաշրջիկներին գրավում են մաքուր ծովային ջուրը և ծովածոցի հարուստ ստորջրյա կենդանական աշխարհը։