Ալ-Իդրիսի
արաբ աշխարհագրագետ, ճանապարհորդ / From Wikipedia, the free encyclopedia
Աբու Աբդալլահ Մուհամմեդ ալ-Իդրիսի ալ-Կուրտուբի ալ-Հասանի աս-Սաբտի (արաբ․՝ أبو عبد الله محمد الإدريسي القرطبي الحسني السبتي) կամ պարզապես Ալ-Իդրիսի (երբեմն՝ Էդրիսի, մոտ 1111[1][2], Սեուտա[3][3] - մոտ 1166[4] կամ 1165[5][6], Սիցիլիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[4]), արաբ աշխարհագրագետ, ճանապարհորդ։
Ալ-Իդրիսի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1111[1][2] |
Ծննդավայր | Սեուտա[3][3] |
Մահացել է | մոտ 1166[4] կամ 1165[5][6] |
Մահվան վայր | Սիցիլիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[4] |
Կրոն | իսլամ |
Երկեր | Tabula Rogeriana? |
Մասնագիտություն | քարտեզագիր, աշխարհագրագետ, եգիպտագետ, պատմաբան, բուսաբան, գրող և ճանապարհորդ |
Al-Idrisi Վիքիպահեստում |
Սովորել է Կորդովայում (Իսպանիա)։ Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և Փոքր Ասիայում ճանապարհորդելուց հետո 1138 թվականից ապրել է Պալերմոյի սիցիլիական թագավոր Ռոժեր II-ի (կառավարել է 1130–54 թվականներին) արքունիքում։ Վերջինիս հանձնարարությամբ կազմել է աշխարհի քարտեզը։
Նրա «Զվարճալիքներ մարդու համար, ով տենչում է աշխարհի տարբեր երկրների ամբողջական իմացությանը» ամբողջական վերնագրով գիրքը համարվում է մինչկոլումբոսյան դարաշրջանի առավել ճշգրիտ և նշանակալից աշխարհագրական աշխատանքը։
Աշխատությունները Եվրոպայի և Աֆրիկայի պատմության, աշխարհագրության պատմության արժեքավոր աղբյուրներ են, բովանդակում են նյութեր արևելյան սլավոնների, թուրքմենների և մի շարք ժողովուրդների պատմության մասին։