Ալի Աքբար Սալեհի
From Wikipedia, the free encyclopedia
Ալի Աքբար Սալեհի (պարս.՝ علی اکبر صالحی, մարտի 24, 1949(1949-03-24)[1], Քերբելա, Իրաք), իրանցի ակադեմիկոս և պետական գործիչ, ատոմային էներգետիկայի գծով փոխնախագահ, Իրանի ատոմային Էներգիայի գծով կազմակերպությունների նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ներկայացուցիչ[3], Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամ։
Ալի Աքբար Սալեհի պարս.՝ علی اکبر صالحی | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1949(1949-03-24)[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Քերբելա, Իրաք |
Քաղաքացիություն | Իրան |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, դիվանագետ և ֆիզիկոս |
Աշխատավայր | Շարիֆ տեխնոլոգիայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Իրանի փոխնախագահ, Իրանի Արտաքին գործերի նախարար, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության գլուխ որպես փոխվարչապետ և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության գլուխ որպես փոխվարչապետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Ali Akbar Salehi Վիքիպահեստում |
Սալեհին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը[4]։
1982-1985 թվականներին ղեկավարել Է Թեհրանի Շարիֆի անվան տեխնոլոգիական համալսարանը։
2009 թվականի դեկտեմբերի 5-ին նշանակվել է Իրանի միջուկային ծրագրի պատասխանատու փոխնախագահ։
Լինելով Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար այն ժամանակ, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետազոտությունների պատճառով Իրանը իր վրա ուշադրություն էր գրավում, Սալեհին ենթարկվել է ֆինանսական պատժամիջոցների և ճանապարհորդության սահմանափակումների դեպի Եվրամիություն և Միացյալ Թագավորություն[5][6]։