Ալժիրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Ալժիրի օբյեկտները թվով 7-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 0,7 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ 6 օբյեկտներ ընդգրկված են մշակութային չափանիշներով, իսկ 1-ը՝ բնական չափանիշներով։
Բացի դրանից 2010 թվականի դրությամբ ևս 6 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[1], այդ թվում՝ 5-ը՝ մշակութային, իսկ 1-ը՝ խառը չափանիշներով։
Ալժիրը վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1974 թվականի հունիսի 24-ին[2]։ Առաջին օբյեկտը, որը գտնվում է Ալժիրի տարածքում, ընդգրկվել են ցանկում 1980 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 4-րդ նիստում։