Ալժիրի բնակչություն
From Wikipedia, the free encyclopedia
Այս հոդվածը Ալժիրի բնակչության ժողովրդագրական ցուցանիշների մասին է, այդ թվում, բնակչության խտություն, էթնիկ խմբեր, կրթական մակարդակ, բնակչության առողջություն, տնտեսական վիճակ, կրոնական պատկանելություն և բնակչության այլ ոլորտներ։
Ալժիրի բնակչության 91%-ն ապրում է Միջերկրական ծովի ավազանում, որը երկրի ցամաքային տարածքի 12%-ն է։ Բնակչության 45%-ն ապրում է քաղաքներում, և ինչպես բոլոր ուրբանիզացված երկրներում, Ալժիրում նույնպես կառավարությունը փորձում է կանխել միգրացիան դեպի քաղաքներ։ Ներկայումս 24,182,736 ալժիրցիներ ապրում են քաղաքային տարածքներում, իսկ մոտ 1,5 քոչվորներ ապրում են Սահարայի տարածաշրջանում։
Բնակչության 99%-ը դասակարգվում են էթնիկապես որպես մաղրիբներ[1], իսկ 96%-ը դավանում է Սուննի իսլամ։ Փոքրաթիվ ոչ սուննի մուսուլմանները հիմնականում իբադիներ են Մզաբ տարածաշրջանից։ Ալժիրում քրիստոնյաները կազմում են բնակչության մոտ 1%-ը։ Չնայած ֆրանսիական գաղութարարական տարիներից հետո քրիստոնյաների թիվը նվազել է, շատ Հռոմեական կաթոլիկ համայնքներ դեռ պահպանվել են։ Հրեական համայնքը, որը նախկինում կազմել է բնակչության 2%-ը, ներկայումս արտագաղթել է հիմնականում Ֆրանսիա և Իսրայել։
Ալժիրի կրթական համակարգն արագորեն աճել է 1962 թվականից սկսած, վերջին 12 տարիներին ուսանողների թիվը կրկնապատկվել է` հասնելով 5 միլիոնի։ Կրթությունը անվճար է և պարտադիր մինչև 16 տարեկանը։ Չնայած կառավարությունը հսկայական միջոցներ է տրամադրում կրթական համակարգին, ժողովրդագրական ճնշումները, ուսուցիչների անբավարարությունը և 1990-ականների հաճախակի ահաբեկչական հարձակումները կրթական օջախների վրա, ծանր հետևանք են ունեցել կրթական համակարգի վրա։ Մեծ թվով ալժիրցի ուսանողներ ուսանում են արտասահմանում, հիմնականում Ֆրանսիայում և ֆրանսախոս Կանադայում։
Օթևանները և դեղամիջոցները մնում են Ալժիրի գլխավոր խնդիրները։