Ալթայի ժայռապատկերներ
From Wikipedia, the free encyclopedia
Ալթայի ժայռապատկերներ, Նորվեգիայի հյուսիսում գտնվող Ֆինմարքի շրջանում գտնվող Ալթա քաղաքի հնագիտական թանգարանի մաս։
Ալթայի ժայռապատկերներ | |
Rock Art of Alta* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Պետրոգլիֆները լցված են կարմիր օխրայով լավ երևալու համար | |
Երկիր | Նորվեգիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1985 (9-րդ նստաշրջան) |
Համար | 352 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Առաջին ժայռապատկերների հայտնաբերման պահից, որոնք բացվել էին 1972 թվականին, մինչև օրս ավելի քան 5000 ժայռապատկերներ են գտնվել Ալթայի շուրջ գտնվող մի քանի տարածքներում։ Jiepmaluokta վայրում, որը գտնվում է Ալթայից 4 կմ հեռավորության վրա, կան մոտ 3000 տարբեր պատկերներ։ Հիմա այդ վայրը դարձել է թանգարան բաց երկնքի տակ։ 1985 թվականի դեկտեմբերի 3-ին Ալթայի ժայռապատկերները ներառել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Դա Նորվեգիայի միակ մինչպատմական շրջանի հուշարձանն է, որ մտել է Համաշխարհային ժառանգության կազմի մեջ։
Ընդհանուր առմամբ Նորվեգիայում հայտնի են քարե դարի ժայռապատկերներով մի քանի տասնյակ հուշարձաններ, այդ թվում Մյոլերստֆոսենում, Թենեսիում և այլուր։
Ալթայի շրջանի ամենավաղ ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 4200 թվականի, իսկ ամենաուշը` մոտ մ.թ.ա. 500 թվականի, չնայած մի շարք հետազոտողներ կարծում են, որ ժայռապատկերները այստեղ հայտնվել են մ.թ. 500 թվականին։ Պատկերների լայն բազմազանությունը խոսում է որսորդ-հավաքորդների մշակույթի մասին, որոնք կարողանում էին առաջնորդել եղնիկների հոտերը, կառուցել նավակներ և զբաղվել ձկնորսությամբ։ Շատ քիչ է հայտնի այն մշակույթի մասին, որը բերեցին այդ պատկերները, չնայած ենթադրում են, որ այդ պատկերները կատարող մարդիկ եղել են Կոմսայի մշակույթի սերունդներ։ Մի քանի հետազոտողներ համոզված են նրանում, որ սաամները հանդիսանում են այդ հին քարագործ-փորագրողների սերունդ։