Ալեքսեյ Արակչեև
From Wikipedia, the free encyclopedia
Արակչեև Ալեքսեյ Անդրեևիչ (սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 4), 1769[1], Garusovo, Ռուսաստան[2] - ապրիլի 21 (մայիսի 3), 1834[1], Գրուզինո, Նովգորոդի գավառ, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս պետական գործիչ, ժամիշխան Պավել I-ի և Ալեքսանդր I-ի արքունիքներում, կոմս, հրետանու գեներալ։ 1808 թվականից՝ ռազմական նախարար, 1810 թվականից՝ Պետական խորհրդի ռազմական գործերի դեպարտամենտի նախագահ։ Իր ձեռքում էր կենտրոնացրել երկրի ամբողջ կառավարումը, բոլոր գործերի մասին անձամբ էր զեկուցում թագավորին։ Պետական պաշտոնյաները նշանակվում ու փոխվում էին նրա առաջարկով կամ խորհրդով։ Ալեքսեյն իր գործունեությամբ մարմնավորում էր ոստիկանական բռնապետությունը և բիրտ զինվորականությունը (այսպես կոչված արակչեևշչինան), որով վաստակել էր ժամանակակիցների ատելությունը։ Ալեքսանդր I մահից հետո Ալեքսեյը կորցրեց ազդեցությունը, սակայն արակչեևյան գործելակերպը պահպանվեց նաև Նիկոլայ I թագավորության ժամանակ։
Ալեքսեյ Արակչեև ռուս.՝ Алексей Аракчеев | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 4), 1769[1] |
Ծննդավայր | Garusovo, Ռուսաստան[2] |
Մահացել է | ապրիլի 21 (մայիսի 3), 1834[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Գրուզինո, Նովգորոդի գավառ, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Երկրորդ կադետական կորպուս |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Defense (Russia)? և Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Alexey Andreyevich Arakcheyev Վիքիպահեստում |