Ալեքսանդր Օպեկուշին
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Միխայլովիչ Օպեկուշին (ռուս.՝ Александр Михайлович Опекушин, նոյեմբերի 16 (28), 1838[1] կամ 1841[2][3][4], Danilovsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1923(1923-03-04)[5][6][7], Rybnitsy, Danilovsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քանդակագործ։ Մոսկվայի Տվերյան զբոսայգում գտնվող Պուշկինի բրոնզե հուշարձանի հեղինակը, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1895)։ Մասնակցել է Նովգորոդում «Ռուսաստանի հազարամյակի» (Մ․ Օ․ Միկեշինի նախագծով, բացումը՝ 1862 թ.) և Պետերբուրգում Եկատերինա 11-ի (բացումը՝ 1873 թ.) հուշարձանների ստեղծմանը։ Օպեկուշինի առավել նշանակալից գործը Մոսկվայում Ա․ Ս․ Պուշկինի հուշարձանն է (բրոնզ, գրանիտ, բացումը՝ 1880 թ.), ուր բանաստեղծի վեհաշուք կերպարը զուգորդված է նրա պատմական կոնկրետությանն ու հավաստիությանը։ Օպերկուշինը ստեղծել է նաև Պետերբուրգում Ա․ Ս․ Պուշկինի (բացումը՝ 1884 թ.), Տարտուում Կ․ Մ․ Բերի (բացումը՝ 1886 թ.), Պյատիգորսկում Մ․ Ցու․ Լերմոնտովի (բացումը՝ 1889 թ.) հուշարձանները (բոլորը բրոնզ, գրանիտ)։
Ալեքսանդր Օպեկուշին | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16 (28), 1838[1] կամ 1841[2][3][4] |
Ծննդավայր | Danilovsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 4, 1923(1923-03-04)[5][6][7] |
Մահվան վայր | Rybnitsy, Danilovsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Երկեր | Monument to Mikhail Lermontov? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Alexander Opekushin Վիքիպահեստում |
Օպեկուշինի պատվին է անվանակոչվել 1986 թվականի օգոստոսի 13-ին Լյուդմիլա Չեռնիխի կողմից հայտնաբերված (5055) Օպեկուշին աստերոիդը[8]։