Ալեքսանդր Պովետկին
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Վլադիմիրովիչ Պովետկին (ռուս.՝ Алекса́ндр Влади́мирович Пове́ткин, սեպտեմբերի 2, 1979(1979-09-02), Կուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգի ներկայացուցիչ։ 91 կիլոգրամից բարձր քաշային կարգում 28-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն (2004)։ Մինչև 91 կիլոգրամ (2000) և 91 կիլոգրամից բարձր քաշային կարգում Ռուսաստանի չեմպիոն (2001, 2002)։ Բարի կամքի խաղերի չեմպիոն (2001)։ Աշխարհի չեմպիոն (2003)։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2002, 2004)։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2002)։
Արագ փաստեր Ալեքսանդր Պովետկին, Ընդհանուր տեղեկություններ ...
Ալեքսանդր Պովետկին | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 2, 1979(1979-09-02) (44 տարեկան) |
Ծննդավայր | Կուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Փակել
Ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի կանոնավոր չեմպիոն (2011-2013)։ Արժանացել է նաև նաև երկրորդական տիտղոսների՝ WBC Silver (2014), WBO International և WBA Inter-Continental (2017):