Ալեբաստր
From Wikipedia, the free encyclopedia
Ալեբաստր, (հուն. ἀλάβαστρος ), երկու տարբեր միներալների անվանում՝ գիպս[1] (երկջուր կալիցումի սուլֆատ CaSO4•2H2O) և կալցիտ[2] (կալցիումի կարբոնատ CaCO3): Այս երկու տեսակները բավականին տարբեր են իրենց կարծրությամբ։ Գիպսն այնքան փափուկ է, որ կարելի է եղունգով քերծել (ամրությունը Մոոսի սանդղակով 2), այն դեպքում երբ կալցիտը բավականին ամուր է (ամրությունը Մոոսի սանդղակով 3), բայց և այնպես հեշտությամբ քերծվում է դանակով։ Բացի դրանից կալցիտային ալեբաստրը բուռն ձևով փոխազդում է աղաթթվի հետ (HCl) այն դեպքում, երբ գիպսային ալեբաստրը աղաթթվի նկատմամբ իներտ է։ Երկուսի հետ էլ աշխատելը հեշտ է և երկուսն էլ մի փոքր լուծվում են ջրում։ Ալեբաստրից պատրաստած իրերը չեն կարող երկար գոյատևել դրսում, այդ իսկ պատճառով դրանք ծառայում են որպես ներքին հարդարման պարագաներ։ Պատմության ընթացքում ալեբաստրն օգտագործվել է որպես հումք դեկորատիվ արվեստի գործեր[3] պատրաստելու համար։