Ալգետիի ազգային պարկ
ազգային պարկ Վրաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Ալգետիի ազգային պարկ (վրաց.՝ ალგეთის ეროვნული პარკი), բնապահպանական տարածք, որը գտնվում է Վրաստանի Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետում։ Ստեղծվել է 1965 թվականի ապրիլին՝ արևելյան եղևնու և կովկասյան բրգաձև եղևնու անտառային զանգվածները պահպանելու համար, որոնք աճում են արևելյան սահմանին։ Սկզբում ունեցել է պետական արգելոցի կարգավիճակ[1], 2007 թվականին վերափոխվել է ազգային պարկի։ Ներկայիս տարածքը կազմում է 6822 հա։ Ալգետիի ազգային պարկում հայտնաբերվել է սնկի 250 տեսակ և 1664 բուսատեսակ, այդ թվում՝ 3 էնդեմիկ[2]։ Պարկը զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող օբյեկտներից է։ Պարկի անվանումը առաջացել է Ալգետի գետից, որն ամենամեծն է նրա սահմաններում։
Արագ փաստեր Ալգետիի ազգային պարկ, Տեսակ ...
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | Վրաստան |
Վարչատարածք | Թեթրի Ծղարո |
Հիմնվել է | 1965 |
Մակերես | 6822 կմ² |
Փակել