Ալբերտո Սպենսեր
From Wikipedia, the free encyclopedia
Ալբերտո Պեդրո Սպենսեր Հերերա (իսպ.՝ Alberto Pedro Spencer Herrera, դեկտեմբերի 6, 1937(1937-12-06)[1][2], Ancón, Պանամա, Պանամա նահանգ, Պանամա - նոյեմբերի 3, 2006(2006-11-03)[3], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), էկվադորցի և ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող. 20-րդ դարի էկվադորցի մեծագույն ֆուտբոլիստ[4]։ Նա իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է «Պենյարոլ» ակումբում։ Նա առավել հայտնի է Հարավային Ամերիկայի գլխավոր ակումբային մրցաշարում՝ Լիբերտադորեսի գավաթում, ամենաշատ գոլերի հեղինակ դառնալու համար (54 գոլ)։ Սպենսերը նվաճել է Լիբերտադորեսի 3 գավաթ, միջմայրցամաքային 2 գավաթ, իսկ 7 անգամ դարձել Ուրուգվայի չեմպիոն։ Հարավային Ամերիկայի գրեթե բոլոր լրագրողները Սպենսերին դասում են բոլոր ժամանակների հարավամերիկյան լավագույն ֆուտբոլիստների շարքում՝ Պելեի, Գարինչայի, Դի Ստեֆանոյի և Դիեգո Մարադոնայի հետ միասին։
Ալբերտո Սպենսեր իսպ.՝ Alberto Spencer | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Էկվադոր | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 6, 1937(1937-12-06)[1][2] | ||
Ծննդավայր | Ancón, Պանամա, Պանամա նահանգ, Պանամա | ||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 3, 2006(2006-11-03)[3] (68 տարեկան) | ||
Մահվան վայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|