Ալբերչե
From Wikipedia, the free encyclopedia
Ալբերչե (իսպ.՝ Río Alberche), կենտրոնական Իսպանիայի Ավիլա, Մադրիդ, Տոլեդո գավառներով հոսող գետ[3]։
Արագ փաստեր Ալբերչե, Բնութագիր ...
Ալբերչե | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 100 կմ |
Ավազանի մակերես | 4108 կմ² |
Ջրի ծախս | 14,7 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Sierra de Gredos?[1] |
Գետաբերանի տեղակայում | Տախո |
Կոորդինատներ | 39°57′49″ հս․. լ. 4°46′17″ ամ. ե.HGЯOL |
Հոսող հոսքեր | Garganta de Iruelas?, Garganta de la Yedra?, Cofio River?, Perales River?, Arroyo de Tórtolas?, Arroyo de Ventálama?, Piquillo river?, Arroyo de Montrueque?, Arroyo de Marigarcia?, Arroyo de la Garganta?, Arroyo Garganta de Navalacruz?, Gaznata River?, Arroyo Grande?, Arroyo de Berciana?, Q24003019? և Cazalegas Reservoir? |
Երկրամաս | Toledo Province?[2] |
Ջրահավաք | Տախո ավազան |
Փակել
Ալբերչե գետը սկիզբ է առնում 1800 մ բարձրությունից Ավիլա գավառի Ֆուենտե–Ալբերչեից և Սան Մարտին դե լա Վեգա դել Ալբերչեից[3]։ Այն Կենտրոնական Կորդիլյերայի համակարգի, Սյերա դե Գրեդոս և Սյերա դե Գվադարամա լեռնազանգվածների միջև ստեղծել է գետահովիտ։
Ալբերչեն հոսում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ–արևելք և ընթացքից փոխում է իր ուղղությունը՝ հյուսիս արևելքից դեպի հարավ–արևելք։ Գետի ափին է գտնվում Տալավերա դե լա Ռեինա քաղաքը։ Գետի հոսանքի ուղղությամբ կարելի է հանդիպել պատնեշներ՝ Բուրգուլյո, Չարկո դել Կուրա, Սան Խուան և Պիկադաս, Կասալեգաս։ Ալբերչեի ափով ձգվում է ավազե լողափը, որը սիրված վայր է Մադրիդից ժամանած հանգստացողների համար[4]։