Ազգային տնտեսական խորհուրդ (ԱՄՆ)
From Wikipedia, the free encyclopedia
Ազգային տնտեսական խորհուրդը (անգլ․՝ National Economic Council) հիմնական ֆորումն է, որն օգտագործվում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից՝ քաղաքականության մշակման և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ ներքին և միջազգային տնտեսական քաղաքականության հարցերը քննարկելու համար, և հանդիսանում է Քաղաքականության զարգացման գրասենյակի մի մասը[1], որը գտնվում է Միացյալ Նահանգների նախագահի գործադիր գրասենյակում[2]։
Ստեղծում | 25 հունվարի 1993 | |
---|---|---|
Հիմնադիր | Բիլ Քլինթոն | |
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Authority | White House Office | |
Վերադաս կազմակերպություն | • ԱՄՆ դաշնային կառավարություն • ԱՄՆ նախագահի գործադիր գրասենյակ • White House Office | |
Գլխամասի վայր | Eisenhower Executive Office Building | |
Աշխատակիցներ | 25 | |
Պաշտոնական կայք | link |
1993 թվականի հունվարի 25-ին Ազգային տնտեսական խորհրդի ստեղծումից ի վեր, դրա նպատակն է համակարգել ներքին և միջազգային տնտեսական քաղաքականության կայացման որոշումները, նախագահին խորհուրդներ տալ տնտեսական քաղաքականության վերաբերյալ՝ ներքին և միջազգային տնտեսական քաղաքականության հարցերի առնչությամբ, համաոգործակցել դաշնային կառավարության տարբեր գերատեսչությունների հետ՝ նախագահի հայտարարած նպատակներին համապատասխան քաղաքականություն հաստատելու համար, և հետևել նախագահի տնտեսական օրակարգի իրականացմանը։
Ազգային տնտեսական խորհուրդը տարբերվում է Ներքին քաղաքականության խորհրդից, քանի որ այն քննարկում է տնտեսական քաղաքականության հարցերը, մինչդեռ Ներքին քաղաքականության խորհուրդը կարող է քննարկել այն ամենը, ինչը կապված է ներքին խնդիրների հետ, բացառությամբ տնտեսական քաղաքականության հարցերի։ Այն նաև տարբերվում է Տնտեսական խորհրդատուների խորհրդից, որը Սպիտակ տան համար հետազոտություն է իրականացնում տվյալների, հետազոտությունների և ապացույցների հիման վրա։ Խորհուրդը նաև նախագահի հիմնական թևն է, երբ համակարգում է նրա տնտեսական քաղաքականությունն ու նպատակները տարբեր այլ գերատեսչությունների միջև։
Ազգային տնտեսական խորհուրդը ղեկավարում է նախագահի տնտեսական քաղաքականության գծով օգնականը և Ազգային տնտեսական խորհրդի տնօրենը։ 2023 թվականի փետրվարի 21-ից այդ պաշտոնը զբաղեցնում էր Լաել Բրեյնարդը։