Ազգային անձնավորում
From Wikipedia, the free encyclopedia
Ազգային անձնավորում, առանձին ազգերի կամ դրանց ներկայացուցիչների հավաքական կերպարն արտահայտող մարդակերպական անձնավորում։ Կարող է հայտնվել քաղաքական մուլտֆիլմերում կամ քարոզչության մեջ։ Որպես անձնավորում, կերպարը չի կարող լինել իրական (ազգի հոր կերպարով) կամ անտիկ պատմության դերակատարներից մեկը, որի հնարավոր գոյության փաստն անվիճելի է։
Արևմտյան աշխարհի որոշ վաղ անձնավորումներ եղել են իմաստության և պատերազմի աստվածությունների կերպարներ (Միներվա/Աթենաս) կամ էլ հաճախ կիրառվել Հռոմեական կայսրության պրովինցիաների անվանումները։ Դրանց շարքում են Բրիտանիան, Գերմանիան, Հիբերնիան, Հելվեցիան և Պոլոնիան։ Ազատության աստվածուհու անձնավորման օրինակներից են Մարիան, Ազատության արձանը (Ազատությունը լուսավորում է աշխարհը) և Միացյալ Նահանգների դրամների բազմաթիվ օրինակներ։ Անձնավորման հին օրինակներից մեկն էլ Դեա Ռոման է՝ իգական աստվածություն, որն անձնավորում է Հռոմ քաղաքը և, ավելին, Հռոմեական պետությունը։ Ավելի ուշ, 20-րդ դարի առաջին կեսին դարձել է Բենիտո Մուսոլինիի «Նոր հռոմեական կայսրության» խորհրդանիշ անձնավորումը։ Հասարակության կամ քաղաքացիների՝ որպես ազգության մարմնավորում, անձնավորման հայտնի օրինակներ են Միխել Գերմանացին, Ջոն Բուլ և Քեռի Սեմը[1]։