Ազատության օր (Բելառուս)
From Wikipedia, the free encyclopedia
Ազատության օր (բելառուս․՝ Дзень Волі)՝ ոչ պաշտոնական տոն Բելառուսում, որը նշվում է մարտի 25-ին[1]։ Այս օրն ասոցիացվում է 1918 թվականին Բելառուսի Ժողովրդավարական Հանրապետություն ստեղծման հետ[2]։
1920֊ականներից ի վեր օրը նշվում է որպես Բելառուսիայի անկախության օր և բավականին լայնամաշտաբ նշվել է բելառուսական սփյուռքի կողմից[3][4][5]։
ԱՄՆ-ում, մարտի 25-ի կապակցությամբ, Բելառուսի ամերիկյան համայնքին պաշտոնական շնորհավորանքներ են հղում ԱՄՆ նախագահներն ու նահանգապետերը[6][7]։
Սովորաբար այդ օրը նշվում է հավաքներով և քայլարշավներով։