Ադրիեն-Մարի Լեժանդր
From Wikipedia, the free encyclopedia
Ադրիեն-Մարի Լեժանդր (սեպտեմբերի 18, 1752(1752-09-18)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - հունվարի 9, 1833(1833-01-09)[5], Փարիզ[4][5]), ֆրանսիացի մաթեմատիկոս։ Լեժանդրն ավարտել է Մազարինի քոլեջը և 1775 թվականից դասավանդել է Փարիզի ռազմական դպրոցում։
Ադրիեն-Մարի Լեժանդր ֆր.՝ Adrien-Marie Legendre | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1752(1752-09-18)[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Մահացել է | հունվարի 9, 1833(1833-01-09)[5] (80 տարեկան) Փարիզ[4][5] |
Գերեզման | Auteuil Cemetery |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, համալսարանի դասախոս և գրող |
Հաստատություն(ներ) | Պոլիտեխնիկական դպրոց, Փարիզի ռազմական դպրոց[6], Բարձրագույն նորմալ դպրոց և Երկայնությունների բյուրո |
Գործունեության ոլորտ | թվերի տեսություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[2], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[7], Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան և Չորս ազգությունների քոլեջ (1770)[6] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Adrien-Marie Legendre Վիքիպահեստում |
1783 թվականից Ֆրանսիայի գիտություների ակադեմիայի անդամ է։
Ֆրանսիական հեղափոխության տարիներին Լեժանդրը, Լագրանժի և Լապլասի հետ միասին, ակտիվորեն մասնակցել է Մետրային համակարգի ուսումնասիրության հանձնաժողովի աշխատանքներին, մասնավորապես Դյունկերկ և Բարսելոնա քաղաքների միջև հեռավորությունը շատելու աշխատանքներին մետրի չափանիշը(Էտալոն) սահմանելու համար։
1795 թվականին "Normal school"-ի պրոֆեսոր։
1799 թվականին զբաղեցրել է Լապլասի Պոլիտեխնիկական դպրոցի քննիչի պաշտոնը, որի հետ միասին նաև վաղուց դասավանդում էր ռազմական դպրոցում։
1816 թվականին՝ Պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր։ Բյուրոկրատական որոշ խնդիրների պատճառով Լեժանդրը 1824 թվականին զրկվել է թոշակից, և մինչ կյանքի վերջ ապրել է կարիքի մեջ։
Լեժանդրը մահացել է Փարիզում 1833 թվականին հունվարի 10-ին։
Նրա անունը կա Էյֆելյան աշտարակի 72 հոգանոց ցուցակի մեջ, ովքեր տեղավորվել են Էյֆելյան աշտարակի առաջին հարկում։ Նրա պատվին են կոչվել նաև՝