Ադրբեջանական կինո
From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանական կինեմատոգրաֆիան բաղկացած է Ադրբեջանում արտադրված ֆիլմերից։ Ադրբեջանական կինոյի պատմությունը սկսվում է 1898 թվականի օգոստոսի 2-ին։ Առաջին ֆիլմերը բաղկացած էին լուսանկարիչ Ալեքսանդր Միշոնի կողմից արված սյուժեներից և «Կցված» գեղարվեստական կինոսյուժեներից։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կինոյի ծննդյան օրվանից նկարահանվել է շուրջ 240 լիամետրաժ ֆիլմ և ավելի քան 50 կարճամետրաժ ֆիլմ, նաև ավելի քան 1200 վավերագրական և հարյուրավոր անիմացիոն և այլն։