Ադամ և Եվա
From Wikipedia, the free encyclopedia
Ադամ տղամարդ (եբրայերեն՝ אָדָם — Հողի որդի կամ մարդ) և կին՝ Եվա (եբրայերեն՝ חַוָּה, «Հավվա»,«կյանք» կամ «կյանք տվող»), Աստվածաշնչում հիշատակվող, Աստծո կողմից ստեղծված առաջին մարդիկ են, մարդկության նախահայրն ու նախամայրը[1][2]։
Հին Կտակարանի Հնգամատյանում բերվել է մարդկության առաջին զույգի կյանքի բավականին մանրամասն նկարագրություն։ Հիմնական սյուժետային տարրերը կապված են Ադամի և Եվայի արարման, գայթակղության, մեղսագործության, Դրախտից արտաքսման, ինչպես նաև՝ մարդկության՝ հետագայում Եդեմից դուրս տարածվելու հետ։