Աբու Մահդի Ալ Մուհանդիս
From Wikipedia, the free encyclopedia
Աբու Մահդի Ալ Մուհանդիս (արաբ․՝ جمال جعفر محمد علي آل إبراهيم, հուլիսի 1, 1954(1954-07-01)[1], Բասրա, Իրաք - հունվարի 3, 2020(2020-01-03)[2][1], Baghdad International Airport, Բաղդադ, Իրաք[3]), իրաքցի և իրանցի քաղաքական և ռազմական գործիչ։ Զոհվելու պահին զբաղեցրել է ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի կոալիցիայի ղեկավարի տեղակալի պաշտոնը, որը մասնակցել է Իսլամական պետության դեմ ռազմական գործողություններին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ սերտ կապեր է ունեցել Իրանի զինված ուժերի կազմի մեջ մտնող «Ղոդս» ուժերի հետ։ Եղել է «Կատաիբ Հեզբոլլահ» շիա աշխարհազորի հրամանատար, իսկ մինչ այդ համագործակցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ՝ ընդդեմ Սադդամ Հուսեյնի վարչակարգի[4]։
Աբու Մահդի Ալ Մուհանդիս արաբ․՝ أبو مهدي المُهندس | |
Կրթություն՝ | University of Technology, Iraq? (1977) |
---|---|
Գիտական աստիճան՝ | մագիստրոս (1977) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ճարտարագետ և ռազմական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հուլիսի 1, 1954(1954-07-01)[1] |
Ծննդավայր | Բասրա, Իրաք |
Վախճանի օր | հունվարի 3, 2020(2020-01-03)[2][1] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Baghdad International Airport, Բաղդադ, Իրաք[3] |
Քաղաքացիություն | Իրաքի թագավորություն, Iraqi Republic (1958–1968), Իրաքի Հանրապետություն, Իրաք և Իրան |
Ի ծնե անուն | արաբ․՝ جمال جعفر محمد علي آل إبراهيم |
Աբու Մահդի ալ Մուհանդիսին մեղադրանք է առաջադրվել 1980-ական թվականներին Քուվեյթում ահաբեկչության համար[5][6]։ 2007 թվականին Քուվեյթի դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել է մահապատժի[7]՝ 1983 թվականի ռմբակոծություններին մասնակցության համար[8]։ Աբու Մահդի ալ Մուհանդիսը ԱՄՆ-ի կողմից ընդգրկվել է միջազգային ահաբեկիչների ցանկում[9]։
2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհվել է։ Այդ հարձակման ընթացքում զոհվել է նաև Իրանի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին[10]։