Աբերդին
From Wikipedia, the free encyclopedia
Աբերդին, քաղաք և նավահանգիստ Մեծ Բրիտանիայում, Շոտլանդիա, Հյուսիսային ծովի ափին, Դի գետի գետաբերանի մոտ։ Մեքենաշինության, սննդի արդյունաբերության կենտրոն, ձկնորսական բազա։ Աբերդինի մոտ կան գրանիտի հանքավայրեր։ 18-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը Աբերդինում շինությունները հիմնականում կառտուցվել են արծաթի պես փայլկտացող տեղական գրանիտից[1], և Աբերդինը բնութագրվել է որպես «գրանիտե քաղաք», «գորշ քաղաք», «արծաթափայլ քաղաք»։ Այն բանից հետո, երբ Հյուսիսային ծովում 1970-ական թվականներին նավթի հանքավայրեր հայտնաբերվեցին, Աբերդինը ճանաչվեց իբրև Եվրոպայի նավթային մայրաքաղաք կամ Եվրոպայի էներգետիկ մայրաքաղաք[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբերդին (այլ կիրառումներ)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Աբերդին | |||||
անգլ.՝ Aberdeen անգլա-շոտլ.՝ Aiberdeen գաել.՝ Obar Dheathain | |||||
| |||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Հիմնադրված է | 1175 թ. | ||||
Մակերես | 65,1 կմ² | ||||
Բնակչություն | ▼200 680 մարդ (2016) | ||||
Ժամային գոտի | ECG, UTC+0 և UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 1224 | ||||
Փոստային դասիչ | AB10-AB13 (parte), AB15, AB16, AB22-AB25 | ||||
Պաշտոնական կայք | aberdeencity.gov.uk(անգլ.) | ||||
| |||||
Աբերդինի ներկայիս տարածքում ու նրա շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել առնվազն ութ հազար տարի առաջ[3]։
Շոտլանդիայի Դեյվիդ Առաջին թագավորը (1124–1153) նրան շնորհել է արքայական քաղաքի կարգավիճակ[4], որը նպաստել է Աբերդինի տնտեսության կտրուկ վերափոխմանն ու աննախադեպ աճին։ Ավանդական ձկնարդյունաբերությանը, թղթի արտադրությանը, նավաշինությանը նոր ժամանակներում գումարվել են նավթարդյունաբերությունը, ծովային նավահանգստի ու ուղղաթիռային օդակայանի ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը, որոնք ամենաբանուկներից են համարվում ոչ միայն Շոտլանդիայում ու Մեծ Բրիտանիայում, այլև Եվրոպայում ու աշխարհում[5][6]։
2015 թվականին Mercer խորհրդատվական ֆիրման Աբերդինն ընդգրկել է ապրելու տեսակետից աշխարհի ամենաբարենպաստ 100 բնակավայրերի ցանկում՝ հատկացնելով 57-րդ տեղը, իսկ Մեծ Բրիտանիայում այդ տեսակետից Աբերդինը ճանաչվել է չորրորդը[7]։ 2012 թվականին HSBC բանկը Աբերդինը բնորոշել է որպես սուպեր քաղաք, որը Մեծ Բրիտանիայի տնտեսության ութ առաջատարներից մեկն է (ի դեպ, Աբերդինը շոտլանդական քաղաքներից միակն է, որ արժանացել է նման բնորոշման)[8][9]։