Աբբատ (վեպ)
From Wikipedia, the free encyclopedia
Աբբատ (անգլ.՝ The Abbot), Վալտեր Սքոթի պատմավեպ, հրապարակված 1820 թվականի աշնանը։ «Վանք» վեպի հետ միասին այն մտնում է «Tales from Benedictine Sources» շարքի մեջ։ Այս ստեղծագործությունները միմյանց կապված են մի քանի գործող դեմքերով և ընդհանուր թեմայով. դրանցում նկարագրված է բողոքականության զարգացումն ու հաղթանակը Շոտլանդիայում[1]։ «Աբբատ»-ի գործողություններն ընթանում են Մարիա Ստյուարտի շուրջ, և մասնավորապես, նկարագրվում է նրա՝ Լոխլեվեն ամրոցում փակվելու շրջանը, փախուստը և դրան հաջորդած պարտությունը։
Աբբատ անգլա-շոտլ.՝ The Abbot | |
---|---|
Հեղինակ | Վալտեր Սքոթ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | շոտլանդերեն և անգլերեն |
Կերպար(ներ) | Ջորջ Սեթոն, 7-րդ Սեթոն Լորդ, Ջեյմս Սթյուարթ (Մորեյի 1-ին դուքս), Ուիլյամ Դուգլաս (Մորթոնի 6-րդ դուքս), Մարգարեթ Էրսքին և Մարի Ստյուարտ |
Շարք | Tales from Benedictine Sources |
Նախորդ | Վանքը |
Երկիր | Շոտլանդիա |
Հրատարակիչ | Longman |
Հրատարակման տարեթիվ | 1820 |
«Ուևերլի» շարքի վեպերի հետ կողք-կողքի՝ «Աբբատը» ներկայացվել է որպես «Վանքի» շարունակությունը, և իբր գրվել է նույն աղբյուրների հիման վրա[2]։ Առաջին հրատարակության ներածական մասում հաղորդվում է, որ պատմությունը շարունակում է բենեդիկտյան ձեռագրի սյուժեն։ Ի տարբերություն նախորդ ստեղծագործության, «Աբբատը» հանդիպեց քննադատների թեժ կարծիքներին, և նշանակալի կերպով օգնեց Սքոթին վերականգնել «Այվենհո»-ի կողմից ստեղծված հեղինակությունը, որը խարխլվել էր «Վանք» վեպի տապալումից հետո[2]։ Լոխլեվենը դարձավ զբոսաշրջիկների ուխտագնացության վայր։ Վեպի հաջողությունը Սքոթի համար նույնպես դարձավ հաստատումն այն բանի, որ 16-րդ դարըիրենից ներկայացնում է պարարտ հող պատմական գրականության համար[2]։ Այդ շրջանին հեղինակն անդրադարձել է հաջորդ՝ Կենիլվորտ վեպում։