ԱՄՆ բասկետբոլի ազգային հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
Միացյալ Նահանգների տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքական (անգլ.՝ United States men's national basketball team[1]), ներկայացնում է Միացյալ Նահանգները բասկետբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։
ՖԻԲԱ վարկանիշ | 1 | ||||
---|---|---|---|---|---|
ՖԻԲԱ-ի անդամ | 1934 | ||||
ՖԻԲԱ-ի տարածաշրջան | ՖԻԲԱ Ամերիկա | ||||
Ազգային ֆեդերացիա | ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիա | ||||
Մարզիչ | Մայք Կռժիժևսկի | ||||
Օլիմպիական խաղեր | |||||
Մասնակցություն | 17 | ||||
Մեդալներ | 'Ոսկե` 1936, 1948, 1952, 1956, 1960, 1964, 1968, 1976, 1984, 1992, 1996, 2000, 2008, 2012 Արծաթե` 1972‡, հրաժարվել են Բրոնզե։ 1988, 2004 | ||||
Աշխարհի առաջնություն | |||||
Մասնակցություն | 17 | ||||
Մեդալներ | Ոսկե` 1954, 1986, 1994, 2010 Արծաթե` 1950, 1959, 1982 Բրոնզե` 1974, 1990, 1998, 2006 | ||||
Եվրոպայի առաջնություն | |||||
Մասնակցություն | Անհայտ | ||||
Մեդալներ | չկա | ||||
Տարածաշրջանի առաջնություն | |||||
Մասնակցություն | ՖԻԲԱ-ի Ամերիկայի առաջնություն | ||||
Մեդալներ | Ոսկե` 1992, 1993, 1997, 1999, 2003, 2007 Արծաթե` 1989 | ||||
Համազգեստ | |||||
|
Հանդիսանում է աշխարհի ամենահաջող հանդես եկող տղամարդկանց բասկետբոլի հավաքականը։ Մասնակցած 17 օլիմպիական խաղերում թիմը միշտ կարողացել է մեդալների արժանանալ (14 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ)։ Երկու ոսկե մեդալ նվաճած պատմական թիմեր՝ 1960 և 1992 («Դրիմ թիմ») թվականների հավաքականները առաջադրվել են Բասկետբոլի փառքի սրահ[2]։ Ներկայումս Միացյալ Նահանգների հավաքականը ՖԻԲԱ-ի դասակարգմամբ գրավում է առաջին հորիզոնականը վարկանիշային աղյուսակում։
Մինչև 1989 թվականը ՖԻԲԱ-ի կանոնադրությամբ ազգային հավաքականներն իրավունք ունեին համալրելու միմիայն սիրողական բասկետբոլիստները, սակայն կանոնների փոփոխությունից հետո ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիան լիազորվում է ազգային թիմ հրավիրել պրոֆեսիոնալ մարզիկների։ Որպես այդպիսին առաջին պրոֆեսիոնալ բասկետբոլիստներով համալրված ամերիկյան թիմը դառնում է 1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական խաղերի հավաքականը, որն ստանում է «Դրիմ թիմ» (անգլ.` Dream Team — Երազանքների թիմ) ոչ պաշտոնական անվանումը։ «Դրիմ թիմը» կարողանում է արժանանալ օլիմպիական ոսկու՝ եզրափակիչ հանդիպման ժամանակ պարտության մատնելով Խորվաթիայի հավաքականին[3][4]։
Երկու տարի անց թիմն հաջող է հանդես գալիս ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունում։ Թիմի օլիմպիական հաջողությունները շարունակվում են 1996, 2000, 2008 և 2012 թվականներին (ինչպես նաև բրոնզե մեդալ 2004 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ)։