ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի գործադուլ
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի գործադուլ, վերջին 20 տարվա մեջ[1][2] սցենարիստների ամենախոշոր գործադուլը, որը սկսվել է 2007 թվականի նոյեմբերի 5-ին և շարունակվել մինչև 2008 թվականի փետրվարի 12-ը[3]։
Սցենարիստների գիլդիայի պահանջը կայանում էր նրանում, որ կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների միության հետ նոր պայմանագիր կնքվի, որի համաձայն՝ կինո և հեռուստաարտադրանքների DVD-ով և համացանցում վաճառքների համար հեղինակներին փոխանցումների տոկոսները կավելանան։
Բանակցությունների ժամանակ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ, ինչի արդյունքում սցենարիստները հայտարարելել են գործադուլ սկսելու մասին, որը շարունակվել է 100 օր։ Գործադուլին մասնակցել են ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի արևելյան և արևմտյան բաժանմունքները։ Նրանց աջակցել են դերասանների գիլդիան, շատ հայտնի դերասաններ ու քաղաքական գործիչներ[4]։
Գործադուլը բազմաթիվ միլիոնների վնաս է հասցրել ստուդիաներին։ Շատ հեռուստասերիալների նկարահանումները ժամանակավոր կանգնեցվել են, իսկ մի քանի լիամետրաժ ֆիլմերի ու թոք-շոուների նկարահանումները հետաձգվել են անորոշ ժամկետով, որոշ մրցանակաբաշխություններ չեղարկվել են[5]։
Գործադուլի դադարեցման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականի փետրվարի 12-ին, իսկ արդեն փետրվարի 26-ին սցենարիստների գիլդիան հայտարարել է պրոդյուսերների հետ նոր պայնանագրի կնքման մասին[6]։