«Վենոնա» նախագիծ
From Wikipedia, the free encyclopedia
«Վենոնա» նախագիծ (անգլ.՝ Project Venona), ԱՄՆ հակահետախուզության գաղտնի ծրագրի կոդավորված անուն, որը նախատեսված էր խորհրդային կոդավորված տեղեկատվության վերծանման համար, սկսվել է 1943 թվականի փետրվարի 1-ին և փակվել է 1980 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նախագիծը հնարավորություն է տվել գնահատել ԱՄՆ-ում և այլ երկրներում խորհրդային լրտեսության մասշտաբները, ինչպես նաև հաստատել կամ վերահաստատել բազմաթիվ գործակալների ինքնությունը։ Սակայն «Վենոնա» ծրագրի օգնությամբ ստացված ապացույցները չէին կարող ներկայացվել դատարան կամ հանրությանը, քանի որ նախագիծը շարունակում էր գաղտնի մնալ ընդհուպ 1990-ականների կեսերը։ Այդ պատճառով որոշ գաղտնի գործակալներ ընդհանրապես չդատվեցին, որոշների մեղքը չապացուցվեց կամ հերքվեց։ Venona կամայական կոդային բառ է[2], նախագծի սկզբնական փուլերում օգտագործվել են նաև այլ անուններ. Jade, Bride, Drug, սակայն ի վերջո կանգ են առել «Վենոնա» տարբերակի վրա[3]: